News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 11-ից Հայաստանի առաջատար IPTV-ների ցանցերով՝ Ucom, Rostelecom, TeamTV, եթերում կլինեն հայկական հեռուստատեսության առաջին սպորտային հեռուստաալիքները՝ «Vmedia» եւ «Vmedia+»։

Նմանը չունեցող սպորտային կոնտենտով, սիրված մարզաձեւերի լավագույն մրցաշարերի հեռարձակման բացառիկ իրավունքով «VivaroTV» OTT հարթակը՝ կայքը, հասանելի կլինի ամենուր՝ յուրաքանչյուր գաջեթի վրա։

Բադալյան եղբայրների ընկերությունների խումբը համալրած «VIVARO MEDIA»-ն իր մեջ ներառում է արդեն հայտնի VNEWS սպորտային եւ մշակութային կայքը եւ նորաստեղծ երեք սպորտային հեռուստաալիքներ, ինչպես նաեւ OTT հարթակ, որը կդառնա մարզասերների ամենասիրելի հավելվածը։

Օգոստոսի 11-ից փորձնական եթերով՝ «Vmedia» եւ «Vmedia+»։ Կարճ ժամանակ անց հեռարձակմամբ գրեթե բոլոր կաբելային հեռարձակողների ցանկում «VivaroMedia»-ն հանդես կգա երեք հեռուստաալիքներով.

«VivaroSport»

«VivaroSportLife»

«VivaroInSport»

«VivaroTV» կայքին բաժանորդագրությունը հնարավորություն կտա հետեւելու երեք հեռուստաալիքների եթերներին, ինչպես նաեւ միաժամանակյա 32 ուղիղ միացումներին։ Ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, ֆորմուլա մեկի եւ մի շարք այլ մարզաձեւերի համաժամանակյա հեռարձակում։ Հարթակներով հեռարձակվելու են սպորտի համաշխարհային դեմքերի, նրանց կյանքի մասին վավերգրական ֆիլմեր, գեղարվեստական ֆիլմեր եւ հեռուստասերիալներ։ Սեփական արտադրության հաղորդումներով ու ֆիլմերով ներկայացվելու են հաջողակներն ու անհաջողությունից չվախեցողները, մարզիկներն ու մարզասերները։

«VivaroMedia»-ի առաքելությունն է նպաստել հայկական սպորտի զարգացմանը, աջակցել հայ մարզիկներին ու ոգեւորել պատանի սերնդին` զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով ու վարել առողջ ապրելակերպ: Մեր առաքելությունն է դառնալ Հայաստանի առաջին սպորտային հեռուստաալիքն ու հեռարձակողը՝ հայկական ու համաշխարհային սպորտը հասանելի դարձնելով բոլորին՝ յուրաքանչյուր գաջեթի վրա:

«Vivaromedia»-ն շուկա է մտնում տարածաշրջանում բացառիկ նորարարական մոտեցումներով՝ համալրված լավագույն տեխնիկական ու ծրագրային լուծումներով։ VIZRT, VSN-ը, TriCaster-ն այժմ հեռուստատեխնիկայի ու ծրագրային ապահովման լավագույն անուններն են։ VIZRT-ը սպորտային հաղորդումների, թվային մեդիայի ստեղծման, հեռարձակման, տաղավարային 3D մոդելավորման ու գրաֆիկական լուծումների համար լավագույն ծրագրերից է։

VSN-ն աշխարհում հայտնի է որպես նորարարական լուծումներով մեդիա բովանդակության կառավարման եւ ստեղծման ծրագիր, որը կիրառվում է ավելի քան 130 կորպորացիաներում, ինստիտուտներում, մեդիա ընկերություններում։

TriCaster-ը մեդիա արտադության կառավարման ծրագիր է, որը նաեւ համակարգում է հեռարձակման գործընթացը։

VIVARO MEDIA-ն արդեն համագործակցում է համաշխարհային առաջատար վերահեռարձակողների եւ սպորտային միջոցառումների իրավունքների վաճառողների հետ։ Ամենահետաքրքիր եւ սպասված սպորտային կոնտենտը մեր հարթակում՝

• ՈւԵՖԱ Եվրոպայի լիգա

• ՈՒԵՖԱ Եվրոպայի կոնֆերենցիաների լիգա

• ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգա

• ՈՒԵՖԱ Սուպերգավաթ

• ՈՒԵՖԱ Երիտասարդական լիգա

• Իտալիա. Սերիա Ա

• Իսպանիա. Լա Լիգա

• Գերմանիա. Բունդեսլիգա

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ