News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ինքնակառավարվող բեռնատարներ արտադրող TuSimple-ը եւ լոգիստիկ հսկա Ryder System-ը կմիավորվեն, որպեսզի ստեղծեն ինքնավար ավտոմեքենաների առաջին բեռնափոխադրման ցանցը՝ փորձելով աստիճանաբար դուրս մղել վարորդների կողմից կառավարվող ավանդական բեռնատարները, հաղորդում է TechCrunch-ը:

Այսօրվա դրությամբ TuSimple-ի ինքնակառավարվող բեռնատարների մեծ մասը գործում է ԱՄՆ-ի հարավ-արեւմուտքում՝ ընկերությունը ապրանքներ է տեղափոխում Արիզոնայի նահանգում Թուսոն քաղաքի եւ Տեխասի փոքր քաղաքների միջեւ: TuSimple-ի ավտոպարկը բաղկացած է 50 բեռնատարից եւ աստիճանաբար աճում է:

«Բեռնափոխադրումների ոլորտը հսկայական խափանումների եզրին է, եւ մենք բեռնափոխադրողների, փոխադրողների եւ ավտոպարկերի կողմից հուսալի ինքնավար հզորությունների հասանելիության մեծ պահանջարկ ենք դիտարկում: Ryder-ի հետ այս համագործակցությունը մեզ թույլ կտա ընդլայնել մեր արտադրական տարածքը, որպեսզի շարունակենք բավարարել այս կարիքները եւ արագություն հաղորդենք ոլորտում ավոպիլոտի ներդրման համար»,- TechCunch-ին հայտարարել է TuSimple-ի գլխավոր տնօրեն Չենգ Լուն:

TuSimple-ը նախատեսում է մինչեւ տարեվերջ սկսել լիովին ինքնավար ռեժիմով՝ առանց ապահովագրող վարորդի, բեռնատար մեքենաների փորձարկումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Mercedes-Benz-ը պաշտոնապես ներկայացրել է էլեկտրական G-Class-ը
Նոր մեքենայի սրահը համալրվել է երկու…
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Ամենաշատ