News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տանզանիայի նախագահ Սամիա Սուլուհու Հասանը քննադատության թիրախ է դարձել «տափակ կրծքերով» կին ֆուտբոլիստների մասին այն խոսքերի համար, որ նրանք դժվարությամբ կկարողանան ամուսնանալ, հայտնել է AFP-ն:

Հասանը կիրակի ելույթ է ունեցել ֆուտբոլի տարածաշրջանային առաջնությունում տղամարդկանց հավաքականի հաղթանակը նշելու հանդիսավոր արարողության ժամանակ:

«Նրանց, ովքեր տափակ կրծքեր ունեն, հեշտ է շփոթել տղամարդկանց հետ… Եվ եթե նայեք նրանց դեմքերին, ձեզ մոտ կարող են հարցեր առաջանալ... որովհետեւ եթե ցանկանում եք ամուսնանալ, ձեզ հարկավոր է գրավիչ կին՝ ձեր ուզած հատկանիշներով», - ասել է նա՝ հավելելով, որ կին ֆուտբոլիստների մոտ «այդ հատկանիշներն անհետացել են»:

Հասանը, որը նախագահի պաշտոնը ստանձնել է մարտին՝ նախորդ նախագահ Ջոն Մագաֆուլիի հանկարծակի մահվանից հետո, Աֆրիկայում միակ գործող կին ղեկավարն է՝ Եթովպիայի նախագահ Սահլե Վորկ Զեւդեի հետ միասին, որի դերը հիմնականում արարողակարգային է:

«Նախագահի մեկնաբանությունը ֆուտբոլիստների մասին նվաստացում է բոլոր կանանց համար», - հայտարարել է ընդդիմադիր «Չադեմա» կուսակցության կանանց թեւի ղեկավար եւ նախկին պատգամավոր Քեթրին Ռուգեն: «Բոլոր կանայք հարգանքի են արժանի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ