Հայաստանի տարածքում այս կամ այն միջանցքի բացումը կամ փակումը հենց Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, այլ ոչ թե Ադրբեջանի քաղաքական ղեկավարության։ Այս մասին «TV Gazeta»-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
Ադրբեջանը, ըստ ռուս քաղաքական գործչի, այստեղ անելիք չունի: «Ադրբեջանը զուր է մտածում, որ Թուրքիայի աջակցությունը հանում է իրենից բոլոր հարցերը։ Տարածաշրջանում տարբեր շատ ուժեր կան։ Շատ տարբեր հանգամանքներ կարող են ի հայտ գալ: Ապագան ամբողջությամբ մեզ հայտնի չէ։ Ուստի մի կարծեք, որ ամեն բան այսօր ավարտվեց։
Ինչպես ասում էր Ֆրենսիս Ֆուկույաման. «Սա պատմության ավարտն է»: Բայց սա պատմության ավարտը չէ։ Ռուսաստանում շատերն են ինձ պես մտածում։ Այս մարդիկ կրում են ոչ միայն հայկական, այլեւ ռուսական ազգանուններ։ Նրանք հիանալի հասկանում են, թե այժմ ինչ է տեղի ունենում», - ասել է Զատուլինը: