News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանն առ այսօր որևէ ցուցմունք չի տվել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հակոբ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Դավիթ Տոնոյանի վերաբերյալ հարուցված քրեական գործով «ժողովուրդ» օրաթերթում հրապարակված տեղեկատվությանը, թե Ստեփան Գալստյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել:

«Ես հանդիպել եմ պարոն Գալստյանի հետ եւ լիազորված եմ նրա անունից հայտարարելու, որ «ժողովուրդ» օրաթերթում տպագրված նյութը չի համապատասխանում օբյեկտիվ իրականությանը և բացարձակ սուտ է: Նախաքննության ընթացքում Ստեփան Գալստյանն առ այսօր որևէ ցուցմունք չի տվել:

Հայտնում եմ նաև, որ դեռևս 30-ը նոյեմբերի 2021 թվականին ես ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող հիշյալ գործով Ստեփան  Գալստյանին բժշկական օգնության և անհրաժեշտ վիրահատական միջամտություններ իրականացնելու նպատակով ներկայացրել եմ միջնորդություն, որը նույն օրը բավարարվել է վարույթ իրականացնող մարմնի կողմից:

Ներկայումս ձեռնարկվում են միջոցներ համապատասխան նեղ մասնագիտական բժշկական հաստատությունում Գալստյանի բուժումն իրականացնելու նպատակով»– ասաց պաշտպանը։

«Ժողովուրդ»․ Դավիթ Տոնոյանի գործով մեղադրյալ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը ցուցմունք է տվել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Ապրիլի 23-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ