News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2022 թվականին աշխարհը կարող է նավթի գերբարձր գների բախվել, խոստացել են վերլուծաբանները։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով Sanford C. Bernstein & Co.-ի հետազոտության տվյալները։ Կտրուկ աճի պատճառը կարող է լինել ոլորտի թերներդրումը։

Ըստ մասնագետների՝ աշխարհում ավելի ու ավելի քիչ են բացահայտված ավանդական պաշարները. անցած տարի դրանց մակերեսը վերջին տասնամյակի նվազագույնի (408 հազար քառակուսի մետր) հասան: Նոր հանքավայրերի բացահայտման անկումը մասամբ պայմանավորված է COVID-19 համավարակով, ինչպես նաեւ Փարիզյան համաձայնագրի նպատակների շրջանակներում կլիմայական նպատակներին հասնելու երկրների քաղաքականությամբ:

Դա ազդել է շուկայական հսկաների գործունեության վրա. Shell-ը կրճատել է նավթային նախագծերի իր պորտֆելը, Equinor-ը եւ BP-ն լքել են օֆշորային կայանները Կանադայում, իսկ Wintershall Dea-ն դուրս է եկել Արգենտինայի եւ Բրազիլիայի նախագծերից: 2022 թվականին նոր նավթային նախագծերի զարգացումը բավականին ցածր ներուժ ունի աճող գնաճի պայմաններում։ Միաժամանակ աշխարհում նավթի պահանջարկը չի նվազում։ Այսպիսով, սա կարող է գների աճի  հանգեցնել, ինչպես դա եղավ 2004-2014 թվականներին:

Saxo Bank-ի վերջերս հրապարակված զեկույցում ասվում է, որ կանաչ անցումը վտանգ է ներկայացնում համաշխարհային տնտեսության համար եւ ավելի է խթանում համաշխարհային էներգետիկ ճգնաժամը: Աճի հիմնական խոչընդոտներից մեկը հանածո վառելիքի արդյունահանման մեջ անբավարար ներդրումներն են, որոնք դեռեւս էներգիայի հիմնական աղբյուրն են մնում, քանի որ նոր աղբյուրները դեռ չեն կարող փոխարինել դրանց։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Ամենաշատ