News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դիմադրության շարժման մոտ 4 տասնյակ մասնակիցներ վերջին օրերին ՊՆ եռամսյա զորահավաքներին մասնակցելու ծանուցագրեր են ստացել։

Այս առնչությամբ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ առավոտյան իրենց տուն էլ են զանգել զինկոմիսարիատից. «Առավոտյան զինկոմիսարիատից զանգեցին, ցանկացան խոսել Տարոն Մանուկյանի հետ, ես ասացի՝ ցավդ տանեմ, Տարոն Մանուկյանը 2 ամիս է՝ բանտում է: Ասացի՝ հիմա էլ մենակ ընդդիմադիր գործիչներին եք կանչո՞ւմ: Դրանից 2 ժամ անց էլի զանգեցին, ներկայացավ փոխգնդապետ, ասաց՝ Տարոն Մանուկյանի հետ կապված ուզում է հանդիպել: Եկավ, ծանուցագիր էր բերել: Ասացի՝ երկու ժամ առաջ ձեզ ասել եմ, որ բանտում նստած է: Ասաց՝ լավ, գրեք, որ ծանոթացաք: Ես էլ գրեցի, որ դավաճան Նիկոլի դեմ պայքարի համար հիմա Տարոն Մանուկյանը բանտում է, եթե բանտում չլիներ, մեծ սիրով կգնար այս զորահավաքին, բայց հիմա արձանագրում եմ, որ ՊՆ-ն եւ զինված ուժերը, ցավոք սրտի, ծառայեցնում են քաղաքական իշխանությանը»,-ասաց պատգամավորը:

Նա ընդգծեց, որ արդեն «Դիմադրության» շարժումից մոտ 40 հոգու տվյալ կա, որ ծանուցագրեր են ուղարկել. «Բոլոր ակտիվիստներին ուղարկում են ծանուցագրեր: Այս իշխանության գործողություններում վաղուց արդեն պետք է է հրաժարվել տրամաբանություն գտնելուց: Որպես պաշտպանության հանձնաժողովի անդամ ինձ համար ուղղակի խայտառակություն է, երբ եռամսյա գհավաքները փորձում են ծառայեցնել քաղաքական բռնաճնշումներին: Ուղղակի խոսքեր չկան, որ արտահայտենք այն խայտառակությունը, որ ունենք:  Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ Զինված ուժերում ՀՀ քաղաքացու պատվավոր ծառայությունը փորձում են դարձնել մահակ քաղաքական ընդդիմադիրներին մեկուսացնելու համար»,-ընդգծեց Գեղամ Մանուկյանը:

Հիշեցմանը, որ դեռ շաբաթներ առաջ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էր հայտարարել, որ ընդդիմության ներկայացուցիչներին պետք է տանել եռամսյա հավաքների, Մանուկյանն արձգանքեց. «Փաստորեն Հայաստանի զինված ուժերը եւ ՊՆ-ն ղեկավարում է Անդրանիկ Քոչարյանը: Դուրս եկավ, որ գործնականացրեցին նրա ասածը:

Ինչպես քաղաքական նպտակահարմարությամբ բանակն են գլխատել, 4 տարի շարունակ Արցախի հերոսների դեմ արշավ են իրականացրել, արժեզրկել են արցախյան ազատամարտը, ուղղակի խուսափել են նշել Հայոց զինված ուժերի կազմավորման 30-ամյակը, շարունակում են նույն կերպ ծաղրել զինված ուժերը, կամավորությունը աշխարհազորը, զորակոչը եւ այլն»:

Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ «Դիմադրության» շարժման մոտ 4 տասնյակ մասնակիցներ վերջին օրերին ՊՆ եռամսյա զորահավաքներին մասնակցելու ծանուցագրեր են ստացել։ «Իրավապահ կառույցներում բանուգործը թողած՝ ընդդիմության հավաքների տեսանյութերն են ուսումնասիրում, պարզում ակցիաների մասնակիցների ինքնությունը եւ ծանուցագրեր ուղարկում։ Աբսուրդն այն է, որ ծանուցվել է անգամ բերդում գտնվող մի քանի ակտիվիստ։ Ինչպես ամեն ինչում, ռեպրեսիաներ իրականացնելիս էլ է իշխանությունն ապաշնորհ ու փնթի։ Երեկ ընդդիմադիր պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը մեզ ասաց, որ թեեւ անուններ չի կարող նշել, բայց տեղյակ է, որ ակտիվիստները ծանուցագրեր են ստացել»,-գրել էր թերթը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ