Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանը պարեկների կողմից ձերբակալվել էր:

ՀՀ գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Պետրոսյանն արդեն ազատ է արձակվել. «Էդգար Պետրոսյանը ձերբակալվել էր։ Նկատի ունենալով, որ ձերբակալումն ապօրինի է, դատախազի որոշմամբ՝ նա ազատ է արձակվել»:

Էդգար Պետրոսյանը նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի եղբայրն է: Ըստ մամուլի տեղեկությունների՝ պարեկները ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հիմքով կանգնեցրել են դատախազի մեքենան, նա եղել է ոչ սթափ վիճակում: