News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Անակլիան օգոստոսի 22-ից Վրաստանի առողջարանային քաղաքի կարգավիճակ է ստացել։ Հյուրերին եւ զբոսաշրջիկներին այստեղ սպասում են նորացված ենթակառուցվածքներն ու իսպանացի ճարտարապետի նախագծված ծովափնյա ծառուղին, հայտնում է «Գրուզիա online»-ը։

Անակլիայում երկու նոր հյուրանոց եւ հետիոտնի համար նախատեսված, Եվրոպայում ամենաերկար՝ 540 մետրանոց կամուրջն է կառուցվում, որը քաղաքը կապում է Գանմուխուրիի հետ։

Այսօրվանից Անակլիայում կսկսվի ջրաշխարհի շինարարությունը։ Արդեն իսկ ավարտված է ժամանակակից ամֆիթատրոնի շինարարությունը։

Անակլիայի՝ որպես առողջարանային քաղաքի, առաջին օրը կավարտվի հրավառությամբ։

Զբոսաշրջային գոտում պետք է հյուրանոցային հինգ համալիրներ կառուցվեն։ Ներդրողները 15 տարով ազատվել են եկամտահարկից եւ սեփականության հարկից։

Անակլիան առողջարանային քաղաք դարձնելու գաղափարը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիինն է։ Քաղաքը գտնվում է Վրաստանի արեւմուտքում, Աբխազիայի հետ վարչական սահմանից ոչ հեռու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ