News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Աղետների ռիսկի նվազեցման եւ կառավարման ազգային խորհրդի (NDRRMC) տվյալներով Ֆիլիպիններում «Նալջի» թայֆունից տուժել է ավելի քան 932 հազար մարդ:

Հրապարակված հաղորդագրության համաձայն՝ զոհվել է 48, վիրավորվել 40 եւ անհետ կորել 22 մարդ։ Միաժամանակ, չհաստատված տեղեկությունների համաձայն, գրանցվել է մահվան 72 դեպք։

Վնասվել է ավելի քան 550 շենք, որոնցից գրեթե 160-ն ամբողջությամբ ավերվել են։ Վնասներ են հասցվել որոշ ենթակառուցվածքային օբյեկտների, մասնավորապես՝ վեց օդանավակայանների եւ 78 ծովային նավահանգիստների։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ