News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հոգեբանները պարզել են, որ գործընկերների հետ աշխատավայրում ուրախանալն ու «հիմարություններ անելն» օգտակար է առողջության համար։ Օտտո Բեյսհայմի մենեջմենթի դպրոցի եւ Թրինիթիի բիզնես դպրոցի հետազոտողների աշխատանքը հրապարակվել է Work & Stress ամսագրում:

Գիտնականները «հիմարություն անել» ասելով նկատի են ունեցել կարճ զվարճալի տեսանյութի դիտումը կամ կատակներ անելը։ Համարվում է, որ դա շեղում է  աշխատակիցներին աշխատանքից, սակայն, ինչպես պարզվել է, դա օգնում է լինել ավելի ստեղծագործ եւ ներգրավված աշխատանքում։   

«Խաղի մեջ է մտնում դրականը։ Դրական հույզերը թույլ են տալիս աշխատակիցներին ավելի արդյունավետ կառավարել իրենց ռեսուրսները: Սա թույլ է տալիս պահպանել աշխատանքի լավ տեմպը մինչեւ աշխատանքային օրվա ավարտը»,-բացատրել են գիտնականները։

Հետազոտությանը մասնակցել են 85 կամավորներ՝ գրասենյակային աշխատակիցներ։  Նրանց հետեւել են 12 աշխատանքային օրվա ընթացքում։ Ամեն օր գիտնականները նրանց զվարճալի տեսանյութ կամ նկար են ուղարկել,ապա չափել նրանց սթրեսի մակարդակը եւ աշխատանքի արդյունավետությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ