News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.48
EUR
415.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Իրանը օգնեց կանխել Ադրբեջանի ավելի լայնածավալ ագրեսիան Հայաստանի դեմ 2022 թվականի սեպտեմբերին։ Այս մասին  Al-Monitor  պարբերականի հետ հարցազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ունի երեք նպատակ՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտում, տարածաշրջանում լայնածավալ պատերազմ հրահրելու և հայկական կողմին արտատարածքային միջանցք տրամադրելու մղում։

«Իրանը կարևոր գործընկեր է Հայաստանի համար. Իրանի հետ սահմանը մեզ համար առաջնային նշանակություն ունի։ Մենք երկու փակ սահման ունենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ուստի Իրանն ու Վրաստանը մեր միակ դարպասներն են դեպի արտաքին աշխարհ։ Մենք ունեինք հետախուզական տվյալներ, որ Ադրբեջանն ավելի մեծ ագրեսիա էր նախապատրաստում, երբ անցած սեպտեմբերին հարձակվեց Հայաստանի վրա։ Իրանի գործողություններն ու հայտարարություններն օգնեցին կասեցնել այս իրավիճակի հետագա վատթարացումը», - ասաց Կոստանյանը։

Գործակալությունն իր հերթին նշում է, որ Իսրայելն օգտագործում է Ադրբեջանը Իրանի դեմ։ Սակայն Իրանը, ձգտելով իր կողմը գրավել Բաքվին, 2020 թվականի պատերազմի սկզբում աջակցեց Ադրբեջանին՝ առանց հաշվարկելու, թե Ռուսաստանը որքան հեռու թույլ կտա նրան գնալ։

Բաքուն, իր հերթին, օգտվելով Ուկրաինայում ռուսաստանյան զբաղվածությունից և Իրանում ներքին անկարգություններից, ավելի մեծ վարձատրություն էր ուզում, այն է՝ ճանապարհային և երկաթուղային միջանցքներ Սյունիքի մարզով: Միջանցքը կտրելու է Իրանը Հայաստանից՝ նրա միակ քրիստոնյա հարևանից և կարևոր դարպասից դեպի արևմտյան շուկաներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը չի հրաժարվում ՀԱՊԿ-ի առաքելությունից․ Միրզոյան
Նախարարն ընդգծել է Հայաստանի եւ Եվրոպայի հարաբերությունների կառուցողական զարգացումը․․․
Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման օրը համաձայնեցվում է․ Լավրով
Հայկական կողմը հաստատել է վարչապետ Փաշինյանի վերջերս արած հայտարարությունն այն մասին․․․
Ադրբեջանը եւս պատրաստ չէ պատերազմի. Ադրբեջանի համար դա մեծ ռիսկ է լինելու. Արտակ Զաքարյան
Եթե ՀՀ-ում լինեին նորմալ իշխանություններ, Ադրբեջանը շատ ծանր վիճակում պետք է լիներ...
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը, որ եկավ Հայաստան, ի՞նչ փոխվեց. Ալեն Սիմոնյան
Այս պահի դրությամբ ՀԱՊԿ–ի կողմից այն գործողություններն ու արձագանքը, որ կա, միանշանակ Հայաստանին բավարար չէ...
Խաղաղության պայմանագրի բանակցություններում հիմնական դերակատարը Ռուսաստանն է. Ալեն Սիմոնյան
Խաղաղության պայմանագրերի առաջարկները փոխանակվում են տարբեր խողովակներով, հիմնական ճանապարհը ռուսական կողմի միջոցով փոխանակումն է....
Ադրբեջանը մինչեւ հիմա չի հաստատել ռուս խաղաղապահների մանդատը, հետաքրքիր է ռուս գործընկերների արձագանքը. ԱԺ նախագահ
Անկախ ամեն ինչից, ըստ Ալեն Սիմոնյանի՝ Հայաստանն ամենօրյա ռեժիմով զբաղվում է մեր երկրի պաշտպանողականությունը բարձրացնելու գործով...
Ամենաշատ