News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բարձրագույն կրթության եւ գիտության ինտեգրման հարցը նոր չէ, որ բարձրացվում է. այս հարցի շուրջ վերլուծական աշխատանքը կատարվում է արդեն մի քանի տարի եւ առկա են բազմաթիվ զեկույցներ: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, իր պաշտոնավարման 100 օրվա նվիրված ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Կրթության զարգացման պետական ծրագրով ֆիքսվել են մի շարք թիրախներ, որ մենք պետք է մինչեւ 2030 թվականը ունենանք պետական ֆինանսավորման մինչեւ 8 բուհ, որ դրանք պետք է ունենան բնականաբար, շատ ուժեղ եւ կայացած գիտահետազոտական բաղադրիչ, ֆիքսվել է, որ առնվազն 4 բուհ եր պետք է տեղ գտնեն միջազգային վարկանիշավորման 500-յակում: Թե սա ինչպես ենք անելու, քննարկվում է, որովհետեւ ճանապարհներն ու մոտեցումները տարբեր են: Ձեւավորված է եղել աշխատանքային խումբ, որը պետք է պատրաստեր վերլուծական տեղեկանք տարբեր մոդելների, դրանց հնարավորությունների մասին: Տարբեր մոդելներ են առաջարկվել, հիմա առաջիկայում կանցնենք որոշումների կայացման փուլին,. Բուհերին եւ գիտահետազոտական ինստիտուտներին կառաջարկենք մեր մոտեցումը, թե ինչպես պետք է տեղի ունենա այդ ինտեգրումը: Սա պետք է լինի թափանցիկ ու հասկանալի գործընթաց: Մեր մոտեցումը լինելու է շատ կոնկրետ: Մայիսին արդեն կունենանք հստակ սկիզբ այս պրոցեսի, կսկսվի աշխատանքը, ոչ թե բուհերի միավորումը:

Բուհերի միավորումը շատ ժամանակատար պրոցես է եւ  դա տեղի է ունենում այն դեպքում, երբ կազմակերպվում է որակյալ եւ ունենում է  համապատասխան ճանապարհային քարտեզ»,-ասաց նա՝ հավաստիացնելով, որ սա հատուկ շեշտում է, որ տպավորություն չստեղծվի, թե հենց վաղը բուհերը կրճատվելու են:

Հարցին, թե Գիտությունների ազգային ակադեմիան այդ պրոցեսի արդյունքում կնալո՞ւ է, թե ոչ, նախարարը պատասխանեց. «Ակադեմիայի մնալ-չմնալու հարցը ածանցյալ է այն լուծումներից, որոնք պետք է լինեն  համակարգում: Ես կարծում եմ՝ Ակադեմիայի անելիքների, գործառույթների, կարգավիճակի տեսանկյունից մենք լավագույն լուծումը իրենց հետ կգտնենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ