News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

47-ամյա կինը, որին նախօրեին իրավապահները ձերբակալել էին Վայոց Ձոր կատարած այցելության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետելու կասկածանքով, բազմազավակ մայր է. 7 երեխա ունի:

Տիկին Նարինեի հետ մեզ չհաջողվեց խոսել, նրա համագյուղացիները պատմեցին, որ ընտանիքը Մալիշկա է տեղափոխվել Քաշաթաղի շրջանից։ 2000–ականներին նրանց ընտանիքը վերաբնակեցվել է Քարեգահ համայնքում, 44–օրյա պատերազմից հետո կորցրել են ամեն ինչ՝ տունը, դժվարությամբ ստեղծած սեփական բիզնեսը։ Բերձորը՝ ադրբեջանական վերահոսկողության տակ անցնելուց օրեր առաջ, նրանք տեղափոխվել են Վայոց Ձորի Մալիշկա գյուղ, որտեղ վարձով են բնակվում եւ դեռեւս չեն լուծել իրենց բնակարանի հարցը։

Մեզ հետ զրուցած գյուղացիներն ասացին՝ իրենք անձամբ չեն տեսել, ինչպես է տիկին Նարինեն նետել անձրեւանոցը։ Նրանց կարծիքով, եթե անգամ Նարինեն այդպիսի բան է արել, ապա ոչ թե իր անձնական խնդրից ելնելով, այլ պատերազմի հետեւանքների, մարդկային եւ տարածքային կորուստների պատճառով Հայաստանի գործող իշխանություններից ունեցած դժգոհությունը ցույց տալու համար։

Նրանք նաեւ ասացին, որ նախօրեին կառավարության հրապարակած տեսանյութում երեւացող տղամարդը, որը Փաշինյանին կոչ էր անում «ոտքի հանել ժողովրդին», Նարինեի ամուսինն է։

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 11-ին, Մալիշկա գյուղում, ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության,  47-ամյա կինը, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել՝ իր մոտ գտնվող անձրեւանոցը նետելով նրա ուղղությամբ։

Նշենք, որ 47-ամյա կինը ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։ Դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔՕ 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նիկոլ Փաշինյանն այդ վարույթով առայժմ որեւէ կարգավիճակ չունի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուզբեկստանում հինգ տարով ազատազրկել են երկրի նախագահին համացանցում վիրավորած քաղաքացուն
Ըստ Gazeta.uz-ի՝ դատարանը մեղավոր է ճանաչել Նամանգանի 27-ամյա բնակիչ Դ.Թ.-ին Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին վիրավորելու համար...
Ռիգայի կենտրոնում սափրագլուխները երիտասարդների են ծեծել և տեսանյութը հրապարակել սոցցանցերում
Ըստ Delfi պարբերականի՝ ենթամշակույթի ներկայացուցիչները հերթապահում են մարդաշատ վայրերում, օրինակ, առևտրի կենտրոններում ու հետևում...
Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը, փողն ու ոսկին գողացել էր տանտիրոջ որդին
Ապրիլի 28-ի առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել...
Կոտայքում պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ. պայթյուն է եղել
Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկանությունն ու քննչական վարչությունը օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ...  
Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել սողանք. Ճանապարհը միակողմանի փակվել է
Ապրիլի 30-ին, ժամը 10։26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Մեղադրանք առաջադրված չէ․․․
Ամենաշատ