News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանից արտահանումը 2022 թվականի հունվար-դեկտեմբերին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 77,7 տոկոսով՝ կազմելով 5 մլրդ 360,1 մլն դոլար։ Այս մասին նշված է «2022 թվականին Հայաստանի կառավարության (2021-2026թթ.) ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցում։

2022 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է 5,7 տոկոսով անկում, իսկ 2021 թվականի դեկտեմբերի համեմատ՝ գրեթե կրկնակի աճ՝ 90,2 տոկոսով։  2022 թվականի հունվար-դեկտեմբերին դրամային արտահայտությամբ արտահանումը կազմել է 2 տրլն. 270.6 մլրդ դրամ։

«Ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 8 մլրդ 768,7 մլն դոլար՝ 2021 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ գրանցելով 63,5 տոկոս աճ։ 2022 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ներմուծումն աճել է 1,6 տոկոսով, իսկ 2021 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 60,2 տոկոսով։ Դրամային արտահայտությամբ ներմուծումը 2022 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 3 տրլն 733,4 մլրդ դրամ»,- նշվում է հաշվետվության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերջին տարիներին Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ են. ԱՄՆ դեսպան
Վերջին տարիներին Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ են։ Ես շատ լավատես եմ ամերիկյան և այլ օտարերկրյա...
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 16-ին, կազմել է...
Ինչպե՞ս Հայաստանն ավելի գրավիչ դարձնել ներդրումների համար. քննարկում
ավ մշակված հարկաբյուջետային քաղաքականությունը կարող է խթանել տեխնոլոգիական եւ գիտական զարգացումը երկրում...
Բադասյնը Համաշխարհային բանկի  գործընկերների հետ քննարկել է մաքսային և հարկային ոլորտներում իրականացվելիք  ծրագրերը
Քննարկվել են նաև առաջիկայում մաքսային և հարկային ոլորտներում…
ՄՊՀ-ն առևտրային ցանցերի գործունեության առնչությամբ ձևավորել է սկզբունքային դիրքորոշումներ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի մայիսի 14-ին...
«Մենք էդ ծնունդի, կնունքի արարողությունից դուրս ենք եկել, եկել ենք այստեղ». Փաշինյանը՝ պետական ծախսերի մասին
Այո, կառավարությունը պարտավոր է հավաքված գումարները ծախսել…
Ամենաշատ