News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 21
USD
386.35
EUR
413.47
RUB
4
Տեսնել լրահոսը

Կապանի մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել «Արաս» ազատ տնտեսական գոտու  ներդրումային հնարավորությունների համաժողով–ցուցահանդեսը, որի բացումը ազդարարվել է կարմիր ժապավենի կտրման արարողությամբ։

Կապանի համայնքապետարանից NEWS.am-ին հայտնում են՝ բացման ելույթներով հանդես են եկել համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։

Համայնքի ղեկավարը ողջունելով և շնորհավորելով ներկա բոլոր մասնակիցներին՝ իր երախտագիտությունն է հայտնել հայ և իրանցի գործարար շփումների աշխուժացմանն ուղղված ցուցահանդեսային համաժողով կազմակերպելու համար։

«Նման համաժողովներն ու ցուցահանդեսները, որոնց թվում ցանկանում եմ հիշատակել փետրվար ամսին Թավրիզում կայացած «Արաս Էքսպո-2023» միջազգային ցուցահանդեսը, դարձել են շատ կարևոր հարթակ երկու կողմերի գործարար շրջանակների ներկայացուցիչների համար՝ քննարկելու առևտրատնտեսական ոլորտում առկա հնարավորությունները և խնդիրները, ուղենշելու երկկողմ համագործակցության նպատակով ձեռնարկվելիք հետագա քայլերը։ Հույս ունեմ, որ համաժողովը կլինի արդյունավետ և կնպաստի մեր երկու կողմերի գործարարների միջև երկարաժամկետ և տնտեսապես փոխշահավետ համագործակցության հաստատմանն ու ընդլայնմանը»,– իր խոսքում ասել է Գևորգ Փարսյանը և հավելել, որ համայնքապետարանը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր իրատեսական և կառուցողական առաջարկ, իրականացնել համատեղ ծրագրեր, կյանքի կոչել փոխշահավետ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններ։

Ողջույնի ելույթներին հաջորդել է «Արաս» ազատ տնտեսական գոտու հիմնադրման և հնարավորությունների մասին պատմող տեսահոլովակի ցուցադրումը, որից հետո ներկաները հնարավորություն են ունեցել ծանոթանալու իրանական արտադրատեսակներին։

Ցուցահանդեսը գործելու է  նաև այսօր, որի ընթացքում տեղի է ունենալու համաժողով՝ կապանցի գործարարների մասնակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռաիսի. Իրանը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանին ուղղված շնորհավորական ուղերձում նշվում է, որ վերջին տարիներին...
Կեդմի․ Հայաստանի վարած քաղաքականությունը կարող է թուլացնել Իրանի կողմից հնարավոր օգնությունը
Ամերիկացիներին Հայաստանը պետք է ընդդեմ Ռուսաստանի եւ Իրանի...
Աննա Վարդապետյանն իրանցի գործընկերներին է ներկայացրել ԼՂ ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքները
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության փոխնախարար Ասկար Ջալալիանի...
ԲԴԽ նախագահը և Իրանի դեսպանն անդրադարձել են դատական իշխանությունների միջև սերտ կապի ամրապնդմանը
Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ…
Իրանը «Զանգեզուրի միջանցքը» կանխելու համար կարող է պատերազմ սկսել, որը Թուրքիայի օգտին չէ. թուրք վերլուծաբան
Զանգեզուրի միջանցքը» խիստ կարեւոր Թուրքիայի համար, որը անմիջական կապ է ստեղծելու Ադրբեջանի հետ, որի միջոցով Թուրքան կապվում է Միջին Ասիայի թյուրքական...
Իրանի Ատրպատականի մաքսատներից 560 մլն դոլարի արտահանում է իրականացվել դեպի 90 երկիր, այդ թվում՝ Հայաստան
Իրանի Արևելյան Ատրպատական նահանգն ունի երեք գլխավոր մաքսատուն...
Ամենաշատ