ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է ԱՄՆ դեսպանատան առաջին եւ երկրորդ քարտուղարների արտաքսման մասին։ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ։
Երկու դիվանագետներ պերսոնա նոն գրատա են ճանաչվել։ Նրանք պետք է լքեն Ռուսաստանը յոթ օրվա ընթացքում։
Մոսկվան որոշել է երկրից արտաքսել ամերիկյան դեսպանատան առաջին եւ երկրորդ քարտուղարներ Ջեֆրի Սիլինին եւ Դեւիդ Բերնսթայնին:
Մոսկվան ակնկալում է, որ Վաշինգտոնում «ճիշտ հետեւություններ կանեն՝ զերծ մնալով առճակատման քայլերից»։



























