News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

2006 թվականից Եկմալյան 6 հասցեում գործող «Օրրան» բարեգործական կազմակերպությունը զոհ է դարձել հերթական ապօրինի կառուցապատման, որը վտանգում է հարյուրավոր երեխաների կյանքը: Քաղաքապետարանը խախտումներով շինարարության թույլտվություն է տվել, իսկ կառուցապատողն էլ անգամ այդ խախտումով տրված շինթույլտվությունից է շեղվել և ապօրինի կառուցապատում է իրականացնում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Օրրանի» հիմնադիր, տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:

«Օրրանը գործում է Առաջին Եկմալյան 6 հասցեում 2003 թվականից` սեփական շենքում, որը կառուցվել է սփյուռքահայության նվիրատվություններով։ Օրրանի հարևանությամբ խախտումներով տրված շինարարական թույլտվության հիման վրա սկսվել են հասարակական նշանակության շինության կառուցման աշխատանքներ, որը խախտում է շինարարական մի շարք նորմեր և վտանգում է և՛Օրրան այցելող հարյուրավոր երեխաների, և՛ անմիջապես հարևանությամբ գտնվող բազմահարկ բնակելի շենքի բնակիչների անվտանգությունը։

Կոպտորեն խախտվում են քաղաքաշինական և հակահրդեհային նորմերը և կանոնները, ինչի արդյունքում երկրաշարժի, հրդեհի կամ այլ դժբախտ պատահարի դեպքում հնարավորություն չի լինի շենքի այդ կողմով ապահովել դեպի մոտակա շենքեր մոտեցման հնարավորությունը, ինչն էլ սպառնում է մարդկանց կյանքին և անվտանգությանը»,-ասաց նա:

«Օրրանի» տնօրենի խոսքով, «Օրրանի» և կառուցվող շենքի հեռավորությունը ընդամենը 1,6 մետր է, որը ըստ փորձագիտական եզրակացության չի ապահովում ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» նորմի 150-րդ կետի և ՀՀՇՆ 30-01-2024 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» նորմի 439-րդ կետի պահանջները, ըստ որի տվյալ տիպի կառուցապատման դեպքում պետք է լինի ոչ պակաս քան 6 մետրը։ Օրրանը պատկան մարմիններին տեղյակ է պահել իրավիճակի մասին։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը նաև քաղաքապետարանը քաջ տեղյակ են, որ շինարարական թույլտվությունը տրված է խախտումներով, ինչպես նաև կառուցապատումը իրականցվում է ոչ թե այնտեղ, որտեղ թեև խախտումով բայց տրվել է այն կառուցելու թույլտվություն, այլ դիրքի խախտմամբ՝ ավելի մոտ Օրրանի շենքին՝ անմիջապես պատուհանների դիմաց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ