News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄԷ-ում, Ռաս-էլ-Հայմա էմիրությունում ամանորյա հրավառությունը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում երկու անվանակարգերում՝ որպես ամենաերկար հրավառությունը ջրի վրա եւ որպես ամենաերկար հրավառությունը երկնքում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են Ռաս-էլ-Հայմայի տուրիզմի զարգացման վարչությունում։

Շոուի անցկացման վայր էր ընտրված 4,5 կիլոմետր երկարությամբ ափամերձ գիծը Ալ-Մարջան արհեստական արխիպելագով եւ Ալ-Համրա շրջանով։ Ջրի վրա տեղադրված հրավառությունից բացի կիրառվել են նաեւ ավելի քան հազար պիրոտեխնիկական եւ լուսադիոդային դրոններ, ինչպես նաեւ թեթեւ շարժիչ ունեցող ինքնաթիռներ, որոնք ցուցադրել են բարձրագույն պիլոտաժի տեսարաններ։

Միջոցառման ժամանակ դրոնները օդում ցուցադրել են կերպարներ, որոնք նմանակել են Ռաս-էլ-Հայմային բնորոշ բնական լանդշաֆտը, որի հիմնական բաղադրիչներն են անապատը, Պարսից ծոցի ափը եւ Խաջար լեռները։ Դրոնների թռիչքը ներդաշնակեցվել է երաժշտական ստեղծագործությունների հետ, որոնք ստեղծվել են հատուկ ամանորյա շոուի համար։

Վարչության ներկայացուցչի խոսքով՝  ութ րոպեանոց ներկայացումը դիտել է մոտ 50 հազար մարդ։ 2022թ. եւս Ռաս-էլ-Հայմա էմիրությունը սահմանել էր երկու համաշխարհային ռեկորդ «Հեռահար կառավարվող դրոնների ամենամեծ քանակությունը, որոնք միաժամանակ հրավառություն են արձակել» եւ «Ամենամեծ նախադասությունը երկնքում, որը ձեւավորել են հեռահար կառավարվող դրոնները» անվանակարգերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ