News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը բավականին ոչ ժողովրդավարական որոշումներ են ընդունում արցախցիների հետ կապված, որեւէ մասնակցային որոշում գոյություն չունի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը:

«Արցախի իշխանություններին կամ այլ ներկայացուցիչներին հրավիրում են այն պահին, երբ իրենք արդեն որոշումը կայացրել են: Այսինքն հրավիրում են, որ ասեն՝ գիտեք, մենք որոշել ենք այսպես, լինելու է բնակարանների գնման վկայական, սերտիֆիկար, յուրաքանչյուրին 3 մլն դրամ, դուք որոշեք առաջնահերթությունները, թե ով է առաջին տարում ստանալու, ով՝ 5-րդ տարում: Այդ մասնակցային որոշումներ չկայացնելը բերում է լուրջ հետեւանքների:

Կապ չունի ինչ հարց է, բոլոր հարցերը կայացնում են առանց արցախցիների հետ քննարկելու: Իրենք դա համարում են Հայաստանում առաջացած սոցիալական խնդիր, լուծում են տալիս, ոչ էլ հաշառու խմբերի ներկայացուցիչների հետ են զրուցում: Սա բերելու է լուրջ հետեւանքներ»,-ասաց նա:

Խանումյանի խոսքով, բնակարաններից հետո հաջորդ կարեւոր խնդիր արցախցիների զբաղվածությունն է. «Էլի կառավարությունն ասում է՝ գտեք ձեզ մեր ծրագրերի մեջ: Ասում ենք՝ փորձենք, գնում ենք նախարարություն, էնտեղ ասում են՝ գնալ ֆինանսական կառույցի հետ հարցդ լուծի, արի տոկոսներդ սուբսիդավորեմ: Գնում ես ֆինանսական կռույց, ասում է՝ գրավի առարկա պետք է լինի, բնականաբար, Ստեփանակերտի կամ Մարտակերտի բնակարանը գրավի առարկա չի կարող հանդիսանալ: Այսինքն անհնար է Հայաստանի ծրագրերի տրամաբանության մեջ արցախցիներին ներգրավել:

Այսինքն փոխառու եւ վարկային միջոցները պետք է հասանելի լինեն արցախցիներին: Դրա համար Հայաստանը պետք է դոնոր կամ համագործակցող կազմակերպությունների ներգրավել»,- ընդգծեց Խանումյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փորձագետը չբացառեց, որ ռուս խաղաղապահների դուրսբերումը կարող է կապված լինել նաև իրանական գործոնի հետ
Կիվիրյանը չբացառեց, որ Իրանի վրա արձակված անօդաչու սարքերը օդ են բարձրացել Ադրբեջանի տարածքից...
Ալիև. Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում
Բայց մենք նրանց նման հնարավորություն չենք տա․․․
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ
Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու  են Կիևյան...
Ռուբեն Վարդանյանի հացադուլից հետո որպես պատիժ նրան թույլ չեն տվել խոսել հարազատների հետ. Արցախի ՄԻՊ
Բաքվում ապօրինաբար պահվող ռազմագերիների և պատանդառված անձանց...
Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը  ներկայացրել է ևս երկու գարնանային բեմադրություն
Երևանում վերածնվելուց և Վ․ Մայակովսկու ստեղծագործությունների հիման վրա…
Ամենաշատ