Տվերում ԱԴԾ-ի և Քննչական կոմիտեի աշխատակիցները, Ռուսաստանի ազգային գվարդիայի մարտիկների ուժային աջակցությամբ, դադարեցրել են էթնիկ կազմակերպված հանցավոր խմբի գործունեությունը։ Ձերբակալվել են 6 բնիկ ադրբեջանցիներ՝ հայտնում է Panorama Pro-ն։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կազմակերպված հանցավոր խումբը երկար ժամանակ զբաղվել է չմակնշված ծխախոտի և ալկոհոլային արտադրանքի առևտրով։

Կեղծված արտադրանքը վաճառվել է ինչպես Տվերում, այնպես էլ Տվերի մարզում։ Օպերատիվ գործողությունների արդյունքում Ցանովա բուլվարի պահեստներից առգրավվել է կեղծ ալկոհոլ և ծխախոտի արտադրանք, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 100 000 000 ռուբլի։ Առգրավվել են նաև օղու, վիսկիի, կոնյակի և տեկիլայի արկղեր։ Ամբողջ ալկոհոլը շշալցված է եղել հայտնի ապրանքանիշերի առևտրային նշանը կրող տարաների մեջ։

Հարուցվել է քրեական գործ, ապրանքներն ուղարկվել են փորձաքննության, որով կպարզվի քաղաքացիների առողջությանը հասցված վնասի չափը։