Թուրքիայի Ստամբուլ քաղաքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, ովքեր եկել էին դատարանի շենքի մոտ՝ իրենց աջակցությունը հայտնելու քաղաքի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, հայտնում է AP-ն։
Իմամօղլուն կանչվել է ցուցմունք տալու նրա դեմ երկու նոր դատական գործերով՝ կապված գլխավոր դատախազին և դատաբժշկական փորձագետին տված իր հայտարարությունների հետ։
Նա երկու ժամ ցուցմունք է տվել դատախազներին։
Ստամբուլի քաղաքապետն արդեն դատապարտվել է Թուրքիայի Գերագույն ընտրական խորհրդի անդամներին վիրավորելու համար, և նրան քաղաքական գործունեության արգելք է սպառնում, եթե նրա 2022 թվականի դատավճիռը հաստատվի վերադաս դատարանի կողմից։
Նա նաև հետաքննվում է 2015 թվականի մրցույթում ենթադրյալ հայտերի կեղծմանն իր մասնակցության համար:
Հազարավոր աջակիցներ հավաքվել են Չաղլայան թաղամասում գտնվող դատարանի շենքի մոտ՝ բողոքելու Իմամօղլուի դեմ դատավարությունների դեմ։
Լարվածությունը բարձրացավ, երբ ոստիկանները արգելափակեցին հատուկ ավտոբուսը, որը հարթակ է ծառայում քաղաքական գործիչների համար, երբ այն մոտենում էր դատարանի շենքին։
Դա հանգեցրել է բախումների ցուցարարների և ոստիկանների միջև, որոնք պատասխանել են արցունքաբեր գազով։ Հայտնի չէ, թե արդյոք ձերբակալվածներ են եղել։
Իմամօղլուն ավելի ուշ դիմել է ամբոխին մեկ այլ վայրում գտնվող ավտոբուսի տանիքից:
«Այսօր հարցը արդարության հարց է, իրավունքներ գտնելու և արդարության խնդիր: Ցավոք սրտի, այսօրվա խնդիրը բխում է Ստամբուլի դեմ նախապատրաստվող դավադրությունից»,- ասել է քաղաքապետը։
Ստամբուլում ընդդիմադիր քաղաքապետի աջակցության ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել

Հասանելի է
русский



























