ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին վերստին կհրավիրի Սպիտակ տուն, երբ Ուկրաինան համաձայնի Ռուսաստանի առաջարկած հրադադարին։

Թրամփը նաև նշել է, որ ակնկալում է այս շաբաթվա վերջին բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և հույս ունի, որ Ռուսաստանը նույնպես կհամաձայնի պայմաններին:

«Միացյալ Նահանգները Ռուսաստանին կփոխանցի, որ ռուսական կողմի փոխադարձությունը խաղաղության հասնելու բանալին է»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Հարցին, թե արդյոք Զելենսկին հրավիրվե՞լ է Սպիտակ տուն, Թրամփը պատասխանել է. «Իհարկե, բացարձակապես»: