Օգոստոսի 8-ին Բաղրամյան և Օրբելի փողոցների խաչմերուկում մեկնարկեց Հայաստանում նախադեպ  չունեցող շինարարական նախագիծ։ 30 ժամ անդադար աշխատանքի ընթացքում 200 մեքենա 2400 խորանարդ մետր բետոնալցում է իրականացրել՝ դնելով Skyline նախագծի առաջին երկնաքերի հիմքը։ Հայաստանում առաջին անգամ է նման  ծավալով միաժամանակյա բետոնալցման աշխատանքներ իրականացվում։ Այս լայնածավալ պրոյեկտն իրակականություն է դարձել  Renshin ֆինանսական և ներդրումային ընկերության ջանքերով և 80-ամյա փորձ ունեցող Arup Group-ի նախագծով և  նրանց առաջատար մասնագետների անմիջական վերահսկողությամբ:

photo_2025-08-24 13.41.03.jpeg (19 KB)

Երևանի ամենաբանուկ փողոցների խաչմերուկում տեղակայված համալիրը տեսանելի կլինի մայրաքաղաքի ցանկացած կետից և կդառնա ոչ միայն ճարտարապետական իրադարձություն, այլև զարգացման նոր փուլի խորհրդանիշ։

Skyline-ում Հայաստանի առաջին երկնաքերերն են՝ 35-հարկանի շենքեր նախագծված ժամանակակից քաղաքաբնակի կենսակերպի բոլոր մանրուքներին համապատասխան։ Ճարտարապետական նախագիծն իրականացրել է նյույորքյան Laguarda.Low ընկերությունը, որը հայտնի է իր «քաղաքը քաղաքի մեջ» ոճով նախագծերով, իսկ ինժեներական լուծումները մշակվել են Arup Group-ի կողմից. ընկերություն, որը կոնստրուկցիաներ է մշակել Դուբայում, Լոնդոնում և Սինգապուրում կառուցված բարձրահարկերի համար։ Շինաշխատանքների ավարտը նախատեսված է 2028 թվականին, իսկ կառուցապատող «Ռենշին» ֆինանսական և ներդրումային ընկերությունն արդեն ակտիվորեն կյանքի է կոչում նախագիծը։

Քաղաք քաղաքի մեջ. Ի՞նչ է Skyline-ը

photo_2025-08-25 12.55.03.jpeg (50 KB)

Skyline-ում ոչ միայն տներ են, այլ քաղաքային կյանքի փիլիսոփայություն, որտեղ հարմարավետությունն ու նորարարությունները ձեռք ձեռքի են քայլում։ Նախագիծն իրենից ներկայացնում է 35 հազար քառակուսի մետրի վրա տեղակայված ամբողջական էկոհամակարգ. հինգ երկնաքերերի տարածքում կգործեն նաև բիզնես կենտրոններ, կինոթատրոն, սպորտային համալիրներ, խանութներ, ռեստորաններ, սրճարաններ և անգամ առաջնային բժշկական օգնության կենտրոն։ 20.000 քմ կանաչ գոտին ներառելու է այգիներ, ծառուղիներ, մանկական խաղահրապարակներ և միջազգային դպրոց։ Բոլորի համար բաց թաղամասը ոչ միայն բնակիչների, այլև քաղաքի հյուրերի համար ձգողության յուրօրինակ կետ կդառնա։

«Քաղաք քաղաքի մեջ» կոնցեպցիան պատասխան է ժամանակակից մեգապոլիսների առաջացրած մարտահրավերներին։ Քաղաքի մի ծայրից մյուսը ճանապարհ գնալու վրա ժամանակ ծախսելու փոխարեն բնակիչներին անհրաժեշտ ամեն բան՝ պրոգրեսիվ դասի համար, որոնց համար Skyline-ը ապրելու և աշխատանքի կատարյալ վայր կդառնա։