Այսօր կայացել է Հայ ազգային կոնգրեսի համագումարը։ Համագումարի ընթացքում կուսակցության նախագահ է վերընտրվել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել է նաև 29 հոգուց կազմված վարչություն:

Համագումարը նվիրված էր առաջիկա մեծ համագումարի նախապատրաստմանը, որի ընթացքում նախատեսվում է ընդունել կուսակցության ծրագիրը և որոշել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձևաչափը։