Երեւանում, փետրվարի 16-ին` ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Պուշկինի 49 հասցեում գտնվող «Նեքսուս» ինտերնետ ակումբի դուռը փակվել է, ներսում մարդ է մնացել, ով չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Տեղի ուժերով բացվել է դուռը: Ներսում հայտնաբերվել է 21-ամյա Գեւորգ Խաչատրյանը, ով ալկոհոլային թունավորման նախանշաններով, տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Հիվանդի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Իսկ ահա տվյալ ինտերնետ-ակումբի ներկայացուցիչ Զավեն Գրիգորյանը զանգահարել է NEWS.am-ի խմբագրություն եւ հայտնել, որ իրենց ակումբն աշխատում է 24 ժամ եւ այդ պահին ինտերնետ-ակումբում եղել են բազմաթիվ մարդիկ, հետեւաբար հնարավոր չէր, որ դուռը փակված լիներ: «Մեր ակումբն աշխատում է օրական 24 ժամ եւ փակվել է միայն Ամանորին, իսկ դա նշանակում է, որ նման բան չէր կարող տեղի ունենալ»,-ասաց նա հերքելով նաեւ հարբած մարդու առկայությունն իրենց ակումբում: