Yandex Armenia-ի Գյումրու և Վանաձորի Ծրագրավորման դպրոցի աշակերտներն այցելել են ընկերության երևանյան գրասենյակ։ Դպրոցականների համար անցկացվել է շրջայց, ինչպես նաև կազմակերպվել են հանդիպումներ թիմերի հետ։ Ընկերության մասնագետները պատասխանել են ՏՏ ոլորտում աշխատանքի, ինչպես նաև ընկերության տեխնոլոգիաների և արտադրանքների վերաբերյալ հարցերին։ Նման միջոցառումները լրացնում են դպրոցի ուսումնական ծրագիրը՝ օգնելով մարզերի դեռահասներին ավելի լավ պատկերացնել, թե ինչպես է կազմակերպվում աշխատանքը տեխնոլոգիական ընկերություններում, ինչպես նաև ծանոթանալ ոլորտին և կողմնորոշվել իրենց հետագա մասնագիտական զարգացման ուղղության ընտրության հարցում։

2nkar.jpg (59 KB)

Միջոցառմանը մասնակցել է 60 աշակերտ՝ Գյումրիից և Վանաձորից։ Yandex Armenia-ի մասնագետները, այդ թվում՝ ծրագրավորողներ, պատասխանել են դպրոցականների հարցերին ծրագրավորման լեզուների, ընկերությունում կիրառվող արհեստական բանականության տեխնոլոգիաների, ընկերության արտադրանքների, ծառայությունների և կորպորատիվ մշակույթի վերաբերյալ։ Նրանք նաև կիսվել են ՏՏ ոլորտում կարիերա կառուցելու գործնական խորհուրդներով։ Հանդիպման ավարտին կազմակերպվել է նեթվորքինգ և հյուրասիրություն։

Yandex Armenia-ի Ծրագրավորման դպրոցը բացվել է 2017 թվականին՝ EIF հիմնադրամի մասնակցությամբ, Վանաձորի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնների բազայի վրա։ Դասընթացը նախատեսված է 14-17 տարեկան դեռահասների համար (9-11-րդ դասարանների աշակերտներ), տևում է մեկ ուսումնական տարի, ամբողջությամբ անվճար է և անցկացվում է հայերենով։ Աշակերտները սովորում են Python ծրագրավորման հիմունքները և ձեռք բերում հմտություններ, որոնք անհրաժեշտ են պահանջված ՏՏ մասնագիտությունների համար։ Ընդունվելու համար անհրաժեշտ է անցնել ընդունելության թեստավորում և հարցազրույց։ Դպրոցի շրջանավարտները մասնակցում են խոշոր միջազգային հաքաթոնների և օլիմպիադաների, ընդունվում մասնագիտական բուհեր, այդ թվում՝ արտերկրում։

3nkar.jpg (29 KB)

ՏՏ կրթության և համայնքի զարգացումը Yandex Armenia-ի կարևոր առաջնահերթություններից է։ Ընկերությունը կիսվում է իր փորձով Երևանի համալսարաններում և Yandex Hall հարթակում, որտեղ ընկերության սեփական և հրավիրված փորձագետները կարդում են դասախոսություններ, անցկացնում վորքշոփներ և սեմինարներ։ Միջոցառումների մի մասն իրականացվում է Yandex-ի Տվյալների վերլուծության դպրոցի հետ համատեղ։