News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 19
USD
476.98
EUR
527.92
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հավաստի տվյալներով՝ Armgirls.am կայքում զետեղված կոնտակտների տեր կանանցից ոմանք հրավիրվել են ոստիկանություն՝ պարզելու, թե ինչ կապ ունեն կայքի հետ։ Ոստիկանությունում նրանք հերքել են իրենց եւ կայքի հեղինակ 22-ամյա Անդրանիկ Հ.-ի միջեւ կապը՝ հավաստիացնելով, որ նկարներները կամ հեռախոսահամարները կայքում տեղադրված են եղել առանց իրենց գիտության։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կանանցից մեկը, ում անունը չենք հրապարակում եւս հավաստիացրեց, որ տեղյակ չի եղել, որ իր լուսանկարով եւ կոնտակտներով սեքսուալ ծառայություններ են առաջարկում։ «Ես խաբար չեմ այդ կայքից: Ես չեմ իմացել դրա մասին  ու շատ լավ ա եղել, որ փակվել ա: 30 անց աղջիկ եմ, ընտանիքի տեր ու խայտառակ եմ լինում, էտ ինչ կատաստրոֆիկ բան էր»,- ասել է կանանցից մեկը թղթակցի հետ հեռախոսազրույցում։

Հարցին, թե առանց իր իմացությա՞ն են նկարները, կոնտակտները ու ծառայության տվյալները տեղադրել կայքում, նա պատասխանեց. «Այո, ես չեմ իմանում ու չեմ էլ իմացել ըտենց բան: Երբ  իմացա զանգեցի այդ մարդկանց գտա ասացի էտ ի՞նչ եք անում, ո՞ւմ եք հարցնում, որ նման բան եք անում: Իրանց ասելով՝ իրենք ոչ մի խնդիր չունեին, նորմալ էջ ա, բայց ես ասել եմ փակեք իմ նկարով, իմ անունով էջը։ Ինձ ծանոթ մարդիկ տեսել են, որ իմ նկարը ռեպորտաժի տակ ցուցադրվել է, բայց արդեն դա վիրավորական է, ինչի նման բան պետք է լինի: Իմ ընտանիքի անդամները նույնիսկ տեղյակ չեն դրա մասին, որ իմանան հաստատ խնդիրներ կունենամ: Ճիշտ է ամուսնացած բաժանված եմ, բայց  երեխա ունեմ»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Armgirls.am-ը օրերս բացված կայք էր, որտեղ նշված էին տվյալներ մարմնավաճառների, մատուցվող ծառայությունների եւ դրանց գների մասին։

NEWS.am-ը տեղեկացրել էր, որ մարտի 21-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն հրավիրված 22-ամյա Անդրանիկ Հ.-ն խոստովանել է, որ ինքը ստեղծել է www.armgirls.am անվամբ ինտերնետային կայքը:

Ոստիկանության լրատվական վարչությունից հայտնում են, որ Անդրանիկ Հ.-ն խոստովանել է, թե կայքում տեղադրել է ինտերնետային ծանոթությունների տարբեր կայքերից վերցված հայ մարմնավաճառների տվյալները, ավելացրել ինտիմ ծառայությունների համար սահմանված արժեքները, լուսանկարները, ինչպես եւ հեռախոսահամարները` պայմանավորվելով վերջիններիս հետ, նրանց հնարավորություն ընձեռելով ուղղակի կապ հաստատել հաճախորդների հետ` նպաստելով նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն: Անդրանիկ Հ.-ն ներկայացրել է համակարգիչը, որի միջոցով ստեղծել եւ խմբագրել է նշված կայքը: Ներկայացվածն ուղարկվել է ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրո՝ համակարգչատեխնիկական փորձաքննության:

Կայքն այժմ արգելափակված է, կատարվում է քննություն:

Տպել
Ամենաշատ