Հերթական ինքնասպանության դեպքն է տեղի ունեցել Նոյեմբերյանի Կոթի գյուղում: Ապրիլի 8-ին 66-ամյա Նորայր Կիրակոսյանի դին գտել են տանը կից մի շինությունում կախված վիճակում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Կոթի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանից: Խոսելով ինքնասպանության պատճառների մասին` գյուղապետն արձագանքեց. «Ճիշտն ասած հաստատապես ոչինչ ասել չեմ կարող, բայց հարեւանների վկայությամբ ինքը դրանից նույնիսկ ամիսներ առաջ անընդհատ կրկնել է, թե այսպես ապրելը այլեւս անիմաստ է, քանի որ տարիներ շարունակ տառապել է խրոնիկ բրոնխիալ ասթմա հիվանդությամբ եւ շնչառության լուրջ խնդիրներ է ունեցել: Իսկ ինքնասպանությունից 3 ամիս առաջ ինսուլտ է տարել»:
Գյուղապետը փոխանցեց, որ ինքնասպանվածը ունի կին եւ 3 որդի, եւ բոլորն էլ հարգված են գյուղացիների շրջանում: Ըստ գյուղապետի, ընտանիքի անդամները շատ համեստ, առաքինի մարդիկ են, իսկ սոցիալական վիճակը նորմալ է եղել:




























