Իջեւան-Բերդ ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում՝ «Կրիվոյ» կոչվող տարածքում հրդեհ է բռնկվել: Այս մասին ԱԻՆ-ը ահազանգը ստացել է ապրիլի 9-ին, ժամը 08.12-ին: NEWS.am-ին ԱԻՆ-ից հայտնեցին, որ այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.35-ին: Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 300 քմ խոտածածկ տարածք եւ մոտ 200 քմ խաղողի այգի: Հրդեհը մարվել է ժամը 09.14-ին: Այրվել են 200 քմ խաղողի այգի եւ 300 քմ մակերեսով խոտածածկ տարածք:




























