Ադրբեջանում ազատ ոճի ըմբշամարտիկ Ռուսլան Իսմայիլովը հանցանք է կատարել` դանակահարելով ոմն Փարվին Հասանովին: Պատճառները դեռեւս հայտնի չեն: Այդ մասին հաղորդում է milli.az կայքը:
Դեպքը տեղի է ունեցել Բաքվում` Նարիմանովի շրջանում: Փարվին Հասանովին դանակի ավելի քան տաս հարված հասցնելուց հետո, Իսմայիլովը իր իսկ ավտոմեքենայով նրան տեղափոխել է հիվանդանոց, հետո նա փախուստի է դիմել:
Վիրավորին յոթ ժամ վիրահատությունից հետո կարողացել են փրկել: Իսմայիլովը ձերբակալվել է Նարիմանովի շրջանային ոստիկանության կողմից:
Նշենք, որ Ռուսլան Իսմայիլովը 2001-2002 թթ. ազատ ոճի ընբշամարտի չեմպիոն է եղել Ադրբեջանում: Նրա դեմ հարուցվել է քրեական գործ` սպանության փորձ իրականացնելու հոդվածով:




























