Այսօր` ապրիլի 10-ին, ժամը 11.20-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Եղնաջուր գյուղում Եղնաջուր գետի մակարդակի բարձրանալու հետեւանքով ջուրը լցվում է բնակելի տների տարածքներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Ամասիա գյուղի հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: