Հայաստանի ոստիկանությունը կրկին դիմում է ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ 5 եւ ավելի տարի մնացած տրանսպորտային միջոցների տերերին` անձը հաստատող փաստաթղթերով եւ մեքենաների տեխնիկական անձնագրով ներկայանալ ճանապարհային ոստիկանություն` Երեւան, Թաիրովի 14 հասցեով, ավտոմեքենաները հետ ստանալու համար:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հակառակ դեպքում ճանապարհային ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով կդիմի դատարան` դրանք տիրազուրկ ճանաչելու պահանջով:
Վերոնշյալ գործընթացը կատարվում է անվճար:
Տեղեկատու հեռախոսներ` 010-56-32-94, 077-56-32-94




























