NEWS.am-ին հայտնի է դարձել, որ քիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել Մալաթիա-Սեբաստիա համայնքի Անդրանիկի փողոցում գտնվող 138 շենքի ավտոտնակներից մեկում: Պայթյունի հետեւանքով կա մեկ վիրավոր:
NEWS.am-ի թղթակիցը տեղեկության վերաբերյալ մանրամասներ է փորձել ճշտել ոստիկանությունից, որտեղ հաստատելով տեղի ունեցածը՝ նշել են, որ հանգամանքները պարզվում են:




























