Երեւանում, հենաշարժողական խնդիրներ ունեցող բնակիչների համար փողոցների, բնակելի եւ հանրային օգտագործման շենքերի, այսուհետ հաստատման ներկայացված շինարարական բոլոր նախագծերում, որպես պարտադիր նորմ, պետք է ներառվեն նաեւ թեքահարթակներ:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի քաղաքապետի Տարոն Մարգարյանի այս հանձնարարականը վերաբերում է նաեւ նախորդ տարիներին շինթույլտվություն ստացած, բայց դեռեւս անավարտ շինարարություններին:




























