Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողներն ապրիլի 10-ին, ժամը 10.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, Արեւաշող գյուղից բերման են ենթարկել 27-ամյա մի տղամարդու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա ապրիլի 7-ին, ժամը 15.00-ի սահմաններում, հյուրընկալվելով Սպիտակ քաղաքի մի բնակչի տանը` գողացել է վերջինիս թոռնուհու ոսկյա մատանին եւ նույն օրն իրացրել Վանաձոր քաղաքի շուկայում:
Կատարվում է հետաքննություն:




























