Երեւանում, ապրիլի 10-ին, ժամը 10.20-ին ահազանգ է ստացվել, որ Արցախի փողոցի թիվ 14 շենքի տանիքի պաշտպանիչ ճաղավանդակը պոկվել, կախվել է ու վտանգ է ներկայացնում բնակիչների համար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Փրկարարների ուժերով շենքի տանիքից կախված ճաղավանդակը ապամոնտաժվել է եւ անվտանգ իջեցվել ցած:




























