Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում որպես պատգամավորի թեկնածու առաջադրված, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը վաճառել է իր առանձնատունը` ընտրական ծախսերը հոգալու համար:

Նրան լուրջ պայքար է սպասվում թիվ 4 ընտրատարածքում: Նշենք, որ Սաթիկ Սեյրանյանի հետ նույն ընտրատարածքում առաջադրվել են ընդդիմության երկու ներկայացուցիչներ` «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ՀՀԿ անդամ Արտակ Սարգսյանը, եւ երկու ինքնառաջադրվածներ` Արմեն Եփրեմյանն ու Ալեքսան Մինասյանը:

Ի դեպ, խորհրդարանական այս ընտրություններին մասնակցում են մի խումբ լրագրողներ` «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, «Առավոտի» թղթակից Մարգարիտ Եսայանը, «ՉԻ» թղթակից Գոհար Վեզիրյանը, լրագրող Գայանե Առուստամյանը: