Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն ու Հայաստանի հանրապետական կուսակցությունը չեն մասնակցում «Անի» հյուրանոցում կազմակերպված նախընտրական բանավեճին, որի նախաձեռնողը «Սիվիլնեթ»-ն է:
Ընտություններին մասնակցության հայտ ներկայացրած 9 ուժերից մասնակցում է միայն 4-ը, իսկ ՀԱԿ-ը, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, Դեմոկրատական եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները չեն ներկայացել:
Մեր տեղեկություններով, ՀԱԿ-ից չեն ներկայացել, քանի որ նախապես տեղյակ են եղել հանրապետականների չգալու մասին: Կոնգրեսի մեր աղբյուրը նշեց, որ իրենց պայքարը միայն հանրապետականի հետ է, այլ ոչ մյուս ուժերի:
Քննարկումը վարում է «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը: «Ժառանգությունից» ներկայացել է Արմեն Մարտիրոսյանը, Կոմկուսից` Վազգեն Սաֆարյանը, ՀՅԴ-ից` Արա Նռանյանը:
Քննարկմանը ներկա է նաեւ Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհեն Շմիդթը:




























