Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը կազմում է հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների անդամների թեկնածուների համակարգչային անվանացանկ:
ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանձնաժողովի անդամության թեկնածուներ կարող են առաջադրվել ՀՀ ԿԳ նախարարության, գիտական եւ գիտահետազոտական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, պետական կառավարման տարածքային մարմինների եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից, ինչպես նաեւ անձնական նախաձեռնությամբ:
Թեկնածուներին առաջադրվող պարտադիր պահանջներն են`
1) բարձրագույն կրթություն (դիպլոմավորված մասնագետ, բակալավր, մագիստրոս).
2) մանկավարժական աշխատանքի առնվազն 7 տարվա ստաժ` համապատասխան առարկայի դասավանդման:
Հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է տարակարգ, կոչումներ, գիտական աստիճան, առավել երկար ստաժ ունեցող հավակնորդներին:
Թեկնածուները պետք է լրացնեն անձնական թերթիկ, որտեղ պետք է ընդգրկվեն հետեւյալ տվյալները.
1) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), զբաղեցրած պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, կրթության, աշխատանքային ստաժի մասին եւ այլ տվյալներ.
2) այն առարկայի (առարկաների) անվանումը, որի դասագրքերի հանրակրթության պետական չափորոշչին համապատասխանության գնահատման հանձնաժողովում կոնկրետ թեկնածուն կարող է ընդգրկվել որպես հանձնաժողովի անդամ:
2012թ. կանցկացվի հետեւյալ առարկաների եւ դասարանների համար նախատեսված դասագրքերի եւ ուսուցչի ձեռնարկների մրցույթ.
1. Հայրենագիտություն 5
2. Բնագիտություն - 5,6
3. Կենսաբանություն - 7,8
4. Ֆիզիկա - 7,8,9
5. Քիմիա - 7,8,9
6. Հայոց պատմություն - 6,7,8,9
7. Համաշխարհային պատմություն 6,7,8,9
8. Աշխարհագրություն - 6,7,8
9. Հասարակագիտություն - 8,9
Հանձնաժողովների անդամների թեկնածուների անձնական թերթիկները ներկայացնել ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչություն (վարչության պետ` Ն Հովհաննիսյան, հեռախոսներ` 52-47-49, 52-47-77) մինչեւ 2012թ. հուլիսի 15-ը:



























