Մաշտոցի պուրակում քաղաքացիական պայքարը շարունակվում է:

Ֆինլանդացի արվեստագետ Աննա-Լեա Կոպպերին անվճար տրամադրում է հացենու տնկիներ (ծառի լատիներեն անվանումն է` fraxinus)։ Տնկիները վերցնելու համար բնապահպանները հրավիրում են Մաշտոցի պուրակ:

«Վերը նշված վայրում ձեւավորվելու է «գրասենյակ», բաղկացած սեղանից եւ աթոռներից, որին մոտենալով դուք կարող եք ձեռք բերել հացենու տնկի: Արվեստագետի օգնականը կարձանագրի ձեր ծառին տրված անունը, այդ անունը կգրվի հատուկ ցուցանակի վրա, որը կկապվի տնկիին։ Բոլոր մասնակիցները կստանան նաեւ ուղղեցույց` տնկիները բարենպաստ տեղերում տնկելու եւ դրանց խնամքի վերաբերյալ։ Տնկողները պետք է պատասխանատվությամբ մոտենան ծառերի աճեցման ընթացքին»,- նշել են հայտարարության հեղինակները: ։

Այսօր` ապրիլի 14-ի երեկոյան Մաշտոցի պուրակում ԱՅՐՈՒՁԻ հեծյալ ակումբը կներկայացնի ավանդական ստվերների թատրոն: Կցուցադրվի նաև «Այրուձի» ֆիլմը: