Վրաստանում A/H1N1 վարակով հիվանդների թիվը հասել է 370-ի: Միայն վերջին օրն այդ երկրում բացահայտվել եւ լաբորատոր կերպով հաստատվել է «խոզի գրիպի» 70 նոր դեպք:

Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի տվյալներով, վարակվածների մեծ մասը՝ 147 դեպք, բաժին է ընկնում 5-ից 14 տարեկաններին:

Որոշ վրացի համաճարակաբաններ հայտարարում են, թե «խոզի գրիպով» իրական վարակվածների թիվը 5-6 անգամ ավելի շատ է պաշտոնական տվյալներից եւ անցնում է 2 հազարից:

Միեւնույն ժամանակ, տեղական մասնագետները շարունակում են պնդել, թե խուճապի պատճառ չկա, քանի որ գրիպի որեւէ բարդ դեպք առ այսօր չի հայտնաբերվել: Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնը հայտնել է, որ ախտանիշներից որեւէ մեկի ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ անմիջապես դիմել բժիշկներին: