Եվրամիության իշխանություններն Ուկրաինայից պահանջում են իրականացնել հարկային փոփոխություններ, հակառակ դեպքում համայնքն ավելի խիստ պայմաններ կսահմանի Կիևին հատկացվող 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման համար։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ հրապարակված տվյալների՝ Կիևը պետք է Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) հասցնի 20%-ի այն ընկերությունների համար, որոնք գործում են արտոնյալ համակարգով և ունեն տարեկան 77,4 հազար եվրոյից ավելի եկամուտ։ Գործակալությունը նշել է, որ այս քայլը կարող է լուրջ դժգոհություններ առաջացնել ուկրաինական հասարակության շրջանում։