ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցում Վաշինգտոնի և եվրոպական երկրների միջև տարաձայնությունները պահպանվում են։
«Մենք Ուկրաինայի հարցում դեռևս տարաձայնություններ ունենք։ Դա վերաբերում է ոչ այնքան ՆԱՏՕ-ին, որքան եվրոպական երկրներին»,-ասել է նա լրագրողների հետ զրույցում։
ԱՄՆ նախագահն այդ տարաձայնությունների բնույթի վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնել։




























