Մեծ Բրիտանիայի իշխանությունները երկրից արտաքսել են 36-ամյա աֆրիկացու, որը շոտլանդական անտառում հիմնել էր սեփական «թագավորությունը»։ Այս մասին հայտնում է The Scottish Sun թերթը։
Գանայի քաղաքացի Կոֆի Օֆֆեն կես տարի ապրել է Զիմբաբվեից եկած կնոջ և ամերիկացի աղախնի հետ Շոտլանդիայի Ջեդբուրգ քաղաքի մերձակայքում գտնվող ճամբարում։ Նրանք անտառում վրաններ էին խփել և կոչ էին անում բնակվել իրենց կողքին՝ պնդելով, թե «ավետյաց երկրում» հիմնել են Կուբալա թագավորությունը։
Իշխանությունները բազմիցս վտարել էին Օֆֆեին և նրա կանանց անտառից։ Անցյալ տարվա հոկտեմբերին աֆրիկացուն ձերբակալել էին, քանի որ նրա վիզայի ժամկետը լրացել էր։ Վեց ամիս անց ինքնահռչակ թագավորին արտաքսել են հայրենիք։ Երկու կանայք էլ կալանքի տակ են, նրանց մեղադրում են երեխայի նկատմամբ անփութության մեջ։
Գանա հասնելուն պես Օֆֆեն անմիջապես հայտարարել է, որ մտադիր է գրավել երկիրը։ Նա վստահություն է հայտնել, որ ոստիկանությունը կանցնի իր կողմը, իսկ բոլոր բարձրաստիճան անձինք կխոնարհվեն իր առաջ։ Ինքնահռչակ միապետի խոսքով՝ շուտով իրեն կմիանան նաև, իբր, բազմաթիվ հետևորդներ։




























