Իրանը պահանջում է բաներ, որոնց ես չեմ կարող համաձայնել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանք ցանկանում են գործարք կնքել, բայց դա ինձ չի գոհացնում»,- նշել է նա։
Ըստ Թրամփի՝ Իրանի ղեկավարությունը շատ պառակտված է, «այնտեղ կա 2-3-4 խմբավորում»։ «Կոշտ գծի կողմնակիցները նույնպես ցանկանում են գործարք կնքել։ Նրանք ոչինչ չունեն»,- հավելել է նա։
Թրամփը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն ունի զենքի կրկնակի ավելի պաշար, քան ուներ Իրանի դեմ պատերազմի սկզբում։
«Այլ ապրանքների գները զգալիորեն նվազել են, բայց բենզինը թանկ է։ Սակայն երբ այս ամենն ավարտվի, կլինի աշխարհ՝ առանց միջուկային զենքի, ինչպես Իրանում,- հավելել է Թրամփը։




























