Մայիսի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․50%։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է Հայաստանի Կենտրոնական բանկից։
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.00% է, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.00%»,-ասված է հաղորդագրության մեջ։





























