Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հետախուզական հատուկ խմբի կողմից, միայն ապրիլի 27-29-ը սոցիալական ցանցերում հրապարակված մի շարք տեսանյութերի ուսումնասիրության արդյունքում ձեռնարկված միջոցառումներով հայտնաբերվել ու վարչական պատասխանատվության է ենթարկվել 9 վարորդ, կազմվել է 14 արձանագրություն։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ խախտումները հատկապես վերաբերում էին հանդիպակաց գոտի դուրս գալու, երթևեկությունը խոչընդոտող հետընթացի, ճանապարհային նշաններն անտեսելու, վարորդական իրավունքի հետ կապված տարբեր դեպքերի, այդ թվում՝ վարելու իրավունքից զրկված կամ ուժը կորցրած վկայականով վարելուց մինչև համապատասխան իրավունքի բացակայություն։
Ճանապարհային երթևեկության անվտանգությունը պայմանավորված է յուրաքանչյուր մասնակցի պատասխանատու վարքագծով։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։



























