ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահ Ալմասադամ Սատկալիևի գլխավորած պատվիրակությանը, որի հետ քննարկել է համագործակցությունը ԱՊՀ երկրների խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում։
«Հանդիպման ժամանակ անդրադարձ ենք կատարել էներգետիկ ոլորտում առկա միտումներին, ատոմային և արևային էներգետիկայի զարգացման հեռանկարներին։
Երկուստեք պատրաստակամություն հայտնեցինք շարունակել համագործակցությունն այս ոլորտում, իրականացնել փորձի և տեղեկատվության փոխանակում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։





























