Դեկտեմբերի 9-ին, ժ.15.30-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, ապօրինի զենք-զինամթերք եւ թմրամիջոցներ օգտագործելու ու պահելու կասկածանքով, Աբովյան քաղաքում գործող «Վան» ռեստորանային համալիրից բերման են ենթարկել հանցավոր աշխարհում հեղինակություն վայելող, նախկինում 2 անգամ դատապարտված, 1966 թ. ծնված, «Պռատ» մականունով Ռադիկ Մկրտչյանին, նախկինում 1 անգամ դատապարտված, հանցավոր միջավայրում «օրենքով գող» ճանաչված, 1979 թ. ծնված, «Աֆուլիկ» մականունով Ռաֆայել Խոյեցյանին, եւ նախկինում 1 անգամ դատապարտված, հանցավոր աշխարհում «օրենքով գող» ճանաչված, 1975 թ. ծնված, «Մանեթի տղա Սամվելիկ» մականունով Սամվել Հարությունյանին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ռադիկ Մկրտչյանի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 1,4, Ռաֆայել Խոյեցյանի մոտից` մոտ 3 գրամ կանաչ գույնի, մանրացված, հաշիշ թմրամիջոցի նմանվող զանգված, իսկ Սամվել Հարությունյանի մոտ հայտնաբերվել է 10 սմ շեղբի երկարությամբ «Gesbes» գաղտնի փականով դանակ:
Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:




























